контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ՇՈՒՆ
15.07.2017, 17:04

 

  • Շունը հավատարմություն է խորհրդանշում: 
  • Անտեր շունը վատ նշան է: Դա խոսում է այն մասին, որ մեծ դժվարությամբ վաստակածը հեշտությամբ կկորցնեք Շան տարում:
  • Սպիտակ շուն տեսնելը նշանակում է, որ իրական կյանքում միշտ կարող եք հույսը դնել մտերիմ ընկերոջ վրա: 
  • Սև շունը նախազգուշացնում է, որ դառը հիասթափություն կապրեք մեկից, ում երկար ժամանակ Ձեր ընկերն էիք համարում: Դժվար պահին նա ոչ միայն Ձեզանից երես կթեքի, այլև կգործածի Ձեր գաղտնիքները՝ Ձեր բարի անունը վարկաբեկելու համար:
  • Գամփռ շունը նշանակում է շուտով կծանոթանաք մեկի հետ, ով հետագայում կդառնա Ձեր մեծ ընկերը: 
  • Սատկած կամ վիրավոր շունը վատ նշան է. շուտով կլսեք Ձեր լավ ընկերոջ մահացու հիվանդության կամ էլ մահվան մասին:
  • Եթե երազում Ձեր վրա շուն է հարձակվում, նշանակում է կհանդիպեք չար ուժերի, որոնք կփորձեն Ձեր կյանքն անտանելի դարձնել:
  • Երազում չար շուն տեսնելը անհաջողության և հակառակորդների կողմից նենգության նշան է:
  • Վտիտ-կեղտոտ շուն տեսնելը գուշակում է ապագայում անհաջողություն և հիվանդություն: Սիրալիր շունը հավատարմության նշան է:
  • Երազում ազնվացեղ շուն ունենալը նշանակում է, որ կկարողանաք կայուն կարողություն կուտակել:
  • Եթե շունը կծի, ընկերներիդ և կնոջդ հետ սպասվում է անհաշտություն:
  • Թիկունքից շան հաչոց լսելը նշանակում է ինտրիգներ են պատրաստվում ձեր դեմ: Երբեմն նշանակում է պարտություն, բայց սովորաբար ակտիվ դիմադրության նշան է:
  • Եթե ձեզ կատաղած շուն է հետապնդում, պետք է լարեք ուժերը պայքարում հաղթելու համար: 
  • Լավ նշան է, եթե հետապնդեք և սպանեք այդ շանը:

 

бесплатная реклама сайта

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: շուն
Դիտումներ: 5365 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը