контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ՄԱՀ
05.07.2017, 13:27

 

  • Սեփական մահը երազում տեսնելը նշանակում է, որ Ձեզ սպասվում է երկար և երջանիկ կյանք սիրելի մարդու կողքին:
  • Եթե երազում տեսել եք ինչ որ կարևոր մարդու մահը, կանխազգուշացում է, որ շուտով աշխարհի զարգացած երկրներից մեկում իշխանության կանցնի մի իմաստուն ղեկավար, որը պետությունների միջև կկարողանա խաղաղություն և համաձայնություն հաստատել:
  • Շատ մարդկանց մահը սարսափելի համաճարակի նշան է, որի արդյունքում կմահանան միլիոնավոր մարդիկ:
  • Եթե տեսնում եք կլինիկական մահվան վիճակում գտնվող մարդու, նշանակում է, որ երկար ժամանակ անտեղյակ կլինեք Ձեր հին ծանոթների ծրագրերին: Նրանք այդ ծրագրերը կիրականացնեն, որի հետևանքով Դուք շատ կտառապեք:
  • Եթե մեռած հարազատ ես տեսնում, հարազատդ փորձությունների կենթարկվի:
  • Մահվան մասին երազը մեկնաբանվում է որպես նախազգուշացում:
  • Երազում մահացած հոր հետ խոսելը նշանակում է, որ անհրաժեշտ է լրջորեն խորհել սկսվող գործերի մասին: 
  • Մահացած մոր հետ զրույցը, առողջության նկատմամբ ուշադիր լինելու կոչ է:
  • Մեծ ուշադրությամբ պետք է վերաբերվել, թե երազում ինչ են ասում մահացած մերձավորների ստվերները: Քնածը կարող է նրանցից ստանալ արժեքավոր խորհուրդ:
  • Երազում դագաղ տեսնելը նշանակում է ծանր կորուստներ և թանկագին հարազատների կյանքից վաղաժամ հեռացում:
  • Ծաղիկներով պատված դագաղը եկեղեցում՝ անհաջող ամուսնություն է:

 

купить трафик дешево на сайт

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: մահ
Դիտումներ: 2590 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը