контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ԳՈՐԾԻՔՆԵՐ
27.02.2017, 21:04
  • Երազում գործիքներ տեսնելը նշանակում է ինչ-որ աշխատանքի անհաջող ավարտ:
  • Կացին տեսնելը նշանակում է, որ միայն ձեր ջանքերից և էներգիայից կախված կլինի ձեր կյանքը:
  • Դեռատի կնոջ համար այդ երազը նշանակում է, որ կհայտնվի խիստ արժանավոր, բայց հարուստ երկրպագու:
  • Կոտրված և ժանգոտ կացինը հիվանդության, փողի և ունեցվածքի կորստի նշան է:
  • Սղոցը, որից օգտվում եք երազում, խոսում է այն մասին, որ ձեր տանը տիրում է ուրախ և առողջ մթնոլորտ:
  • Անհաջողության նշան է կոտրված և ժանգոտ սղոց տեսնելը: Բայց եթե երազում գտնեք հին, բութ սղոց, նշանակում է կարող եք վերադարձնել ձեր հաջողությունը:
  • Սղոցի ձայնը բավարարվածության և բարեկեցության նշան է:
  • Մուրճը երազում նշանակում է, որ պետք է հաղթահարեք ինչ-որ արգելքներ՝ ձեր ճակատագիրը կայուն դասավորելու համար:
  • Եթե ձեռքում ունեք մուրճ, այդ երազը պաշտպանում է հարազատների հետ հարաբերություններում ավելորդ կախվածությունից:
  • Եթե աճուրդ եք տեսնում, և ուշադրություն է գրավում աճուրդը վարողի ձեռքի մուրճը, ձեր ուսերի վրա կդրվեն հաճելի հոգսեր:
  • Մեխերը երազում վեճի և հիասթափության նշան են:
  • Եթե դեռահաս կինը տեսնում է, որ մեխ է խփում, նշանակում է կհաղթի հակառակորդին: Բայց նրան սպասվում են լուրջ տհաճություններ, եթե մուրճով հարվածի մատներին:
  • Բահը երազում ձեռքբերումներ է խոստանում, եթե կոտրված չէ: Հակառակ դեպքում նրան սպասվում է սկսած գործի անհաջող ավարտ, վնաս կամ կորուստ: Բահով փորելը դժբախտության նշան է:
loading...
Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: գործիք
Դիտումներ: 480 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը