контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ԵՐԱԶՈՒՄ ԵԹԵ...
03.03.2017, 23:12

... Ընկել եք, նշանակում է ձեզ սպասվում է հաղթահարել նշանակալի դժվարություններ: Եթե ընկնելիս վիրավորվել եք, սպասվում են կորուստներ, հնարավոր է բաժանվեք ընկերներից: Բարձունքից ընկնելը խոստանում է պատիվ ու հարգանք:
... Սայթաքել եք, նախազգուշացնում է՝ որոշ չափով անհոգ եք. անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները գործերից գլուխ հանելու համար:
... Ուշաթափվել եք, նշանակում է ընտանիքում հնարավոր է հիվանդություն կամ տհաճ լուրեր:
... Հայտնվել եք սորուն ավազներում, գուշակում է խաբեություն, կյանքից զրկվել, կարող եք ընկնել դժբախտությունների անդունդը, եթե իհարկե արթնանալիս չորոշեք ամրացնել ձեր ոգին:
... Վախեցել եք, դա գուշակում է դժբախտ դեպքից վիրավորում: 
Այդպիսի երազները հաճախ երևում են գերգրգռվածության վիճակում:
,,, Այրվել եք, այդպիսի երազը լավ լուրեր է կանխատեսում: Միայն արդուկով այրվելիս զգուշացեք հիվանդությունից կամ խանդից:
... Խորտակվում եք, գուշակում է դժբախտ դեպք կամ սեփականության կորուստ: Բայց եթե բարեհաջող փրկվեք, սպասվում է նկատելի հաջողություն: 
... Օգնության եք հասնում փրկվողին, նշանակում է արժանի երջանկություն:
... Ցրտահարվել եք, ձեզ սպասվում են կորուստներ կամ ուժերի թուլացում:
... Սողում եք, տանջանքի, աղքատության և ստորացման նշան է:


loading...
Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: ընկնել, սողալ, ցրտահարվել, այրվել, խորտակվել
Դիտումներ: 979 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը