контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

​​​​​​​ԱՄՈՒՍ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ, ՀԱՐ­ՍԱ­ՆԻՔ
21.02.2017, 22:07

ԱՄՈՒՍ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ, ՀԱՐ­ՍԱ­ՆԻՔ

  • Երա­զում ամուս­նա­կան արա­րո­ղու­թյուն տես­նե­լը նշա­նա­կում է ու­րա­խու­թյուն ու բա­վա­րար­վա­ծու­թյուն, եթե երա­զում հյու­րե­րը մի­այն սպի­տակ հա­գուս­տով լի­նեն և ու­րախ: Սև հա­գուս­տով հյուր գնա­լը տխ­րու­թյան նշան է:
  • Երա­զում երբ ձեզ տես­նում եք ինչ­-որ մե­կի հար­սա­նի­քում՝ նշա­նա­կում է, որ դժ­վա­րին կա­ցու­թյու­նից դուրս գա­լու արագ ելք եք գտ­նե­լու:
  • Հար­սա­նի­քի ժա­մա­նակ դժ­բախտ դեպ­քը տա­ռա­պան­քի նշան է:
  • Եթե դեռահաս կինը երա­զում տես­նի, որ ինքն ամուս­նա­նում է ծեր մար­դու հետ, նշա­նա­կում է ամեն տե­սակ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րին ավե­լա­նա­լու է նաև հի­վան­դու­թյուն: Եթե նա երա­զում տես­նում է, որ ծնող­նե­րը հա­վա­նու­թյուն չեն տա­լիս այդ ամուս­նու­թյա­նը, իրա­կա­նում նշա­նա­կում է նրա նշա­նադ­րու­թյու­նը հա­րա­զատ­նե­րի հա­վա­նու­թյանը չի ար­ժա­նա­նա:
  • Եթե դեռահաս կինը ամուսնության առա­ջար­կու­թյուն է ըն­դու­նել, կյան­քում նրա սպա­սե­լիք­նե­րն իրա­կա­նա­նա­լու են:
  • Երա­զում հար­սա­նե­կան շր­ջազ­գեստ տես­նե­լը նշա­նա­կում է, որ շու­տով կհան­դի­պեք նոր ըն­կեր­նե­րի:
  • Շր­ջազ­գես­տը կեղ­տոտ­ված կամ ան­կարգ տես­նե­լը նշա­նա­կում է, փչաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ամե­նա­թանկ մար­դու հետ:
  • Եթե դեռահաս կինն իրեն հարս­նա­ցու է տես­նում, նշա­նա­կում է նա ժա­ռան­գու­թյուն է ստա­նա­լու, բայց մի­այն այն դեպ­քում, եթե հա­ճույ­քով է հագ­նում հար­սա­նե­կան հա­գուս­տը: Եթե դրա հետ մեկ­տեղ նրա մոտ տհաճ զգա­ցում կա, կհի­աս­թափ­վի իր մտե­րիմ­նե­րից:
  • Հարս­նա­ցու­ին համ­բու­րե­լը՝ ըն­կեր­նե­րի եր­ջա­նիկ հաշ­տու­թյուն է: 
  • Եթե հարս­նա­ցուն համ­բու­րում է ու­րիշ­նե­րին, ձեզ սպաս­վում են շատ հա­ճույք­ներ ու ըն­կե­րա­կան հան­դի­պում­ներ: 
  • Եթե հարս­նա­ցուն համ­բու­րում է ձեզ, երա­զը կան­խա­գուշ­ա­կում է հրաշ­ա­լի առող­ջու­թյուն: Հնա­րա­վոր է ձեր սի­րած անձ­նա­վո­րու­թյու­նը անս­պա­սե­լի ժա­ռան­գու­թյուն ստա­նա:
  • Եթե իրա­կան հարս­նա­ցուն երա­զում տես­նում է, որ ինքն իր ամուս­նու նկատ­մամբ ան­տար­բեր է, նշա­նա­կում է բա­զում տհաճ իրա­վի­ճակ­ներ, որոնք մի քա­նի օր փչաց­նե­լու են նրա նոր կյան­քը:
  • Եթե երա­զում տես­նում եք, որ ձեր ամու­սի­նը հե­ռա­նում է, նշա­նա­կում է կարճ ժա­մա­նա­կով օտա­րա­ցում, որը նո­րից փո­խա­րին­վե­լու է հա­շտու­թյամբ:
  • Շատ լավ երազ է վե­ճը սե­փա­կան ամուս­նու հետ, նշանակում է իրա­կան կյան­քում վս­տա­հու­թյուն և հար­գանք:
  • Ամուս­նուն մա­հա­ցած տես­նե­լը մեծ պա­տու­հա­սի նշան է: Դրա փո­խա­րեն եթե ձեր ամու­սի­նը սի­րա­հար­ված է ու­րիշ­ին, ձեր տա­նը լի­ու­թյուն կլի­նի:
  • Եթե երա­զում տես­նում եք, որ ձեր ամու­սի­նը սի­րա­հար­ված է ու­րիշ­ին, մտա­ծեք՝ արդ­յո±ք ձեր կյան­քը մի­ա­պա­ղաղ չէ:
  • Երա­զում կնո­ջը տես­նե­լը գուշ­ա­կում է անա­վարտ գոր­ծեր ու երկր­պա­գու­թյուն­ներ տա­նը:
  • Երա­զում հար­սա­նի­քին մաս­նակ­ցե­լը հին ըն­կեր­նե­րի հետ ու­րախ երե­կույթ անց­կաց­նել է խորհր­դան­շում: Գու­ցե այդ երե­կույ­թի ժա­մա­նակ ծա­նո­թա­նաք մե­կի հետ, որը հե­տա­գա­յում դառ­նա Ձեր կյան­քի իմաս­տը:
  • Երա­զում հար­սա­նի­քին մաս­նակ­ցե­լը հուշ­ում է, որ շու­տով դժ­վար որոշ­ում պետք է կա­յաց­նեք: Հա­վա­նա­բար այդ որոշ­ու­մից կախ­ված կլի­նի հե­տա­գա ողջ կյան­քը:
  • Եթե հար­սա­նի­քին ներ­կա եք «պատ­վա­վոր հյու­րի» կար­գա­վի­ճա­կով, ապա իրա­կան կյան­քում մտե­րիմ­նե­րից մե­կը Ձեր օգ­նու­թյան կա­րի­քը կու­նե­նա: Մի մեր­ժեք նրան, քա­նի որ շու­տով Դուք էլ նրա կա­րի­քը կու­նե­նաք:

 

loading...

вложение денег под проценты

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: ամուսնություն, հարսանիք
Դիտումներ: 842 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը