контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ
24.06.2017, 13:40

 

  • Չար ոգի - վատ ծանոթություն, գայթակղություն:
  • Չար ոգուց վախենալը - պատիժ ծառայության համար:
  • Չար ոգուն հաղթելը - փառք, բայց հիվանդների համար - մահ:
  • Դև, սատանա - եթե նրան գյուղացին է տեսնում, ուրեմն պետք է սպասել բերքի կամ անասունների ոչնչացման: Եթե դևը ներկայանա գեղեցիկ հագնված ջենթլմենի կերպարանքով, որը ձեզ կանչում է իր տուն, պետք է խուսափել որոգայթից, երկերեսանի մարդկանցից: 
  • Այդպիսի երազներին հատկապես լուրջ պետք է մոտենան դեռատի աղջիկները: Ընդհանրապես սատանաների հետ երազները ավելորդ վստահության նախազգուշացում են:
  • Վամպիր - Սարսափելի տագնապ: Եթե նրան հիվանդն է տեսնում, հիվանդը կառողջանա:
  • Վհուկ - երազում նշանակում է արկածախնդրության զգացում, աղմկոտ ուրախություն, որը կարող է հանգեցնել նվաստացման ու վիրավորանքի: Այդ երազը հուշում է նաև հիասթափություն տնային գործերում:
  • Վիշապ տեսնելը նախազգուշացնում է՝ հսկեք ձեզ հակամարտություններից խուսափելու համար: Այլ իրավիճակում՝ հարստություն է:
  • Հաճելի արտաքինով թզուկ կամ գաճաճ տեսնելը միշտ լավ է: 
  • Սակայն չարադեմ գաճաճները գուժում են դժբախտություն:
  • Ջրահարսը ճակատագրի ավետաբեր է, ցանկությունների իրականացում է գուշակում:
  • Փերի տեսնելը բարեհաջող է բոլորի համար, այն իր հետ ուրախություն է բերում:
  • Երազում կախարդի կամ հմայողի երևալը խոստանում է ձեր գործերի հաճելի շրջադարձ:
  • Երազում հրեշը նշանակում է սարսափ, վախ ու տխրություն: Իսկ եթե նրան սպանեք, հաջողությամբ ձեր թշնամիների հարցերը կլուծեք:
  • Երազում ոչ մի հրեշից մի վախեցեք, այլ հարցրեք նրանց անունը և նվեր խնդրեք:

эффективная реклама магазина

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ
Դիտումներ: 211 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը