контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ՀԱԳՈՒՍՏ
24.06.2017, 12:04

 

  • Երազում հագուստ տեսնելը երազ-նախազգուշացում է: Ձեր գործերի հաջողությունը կախված է նրանից, թե ինչ հագուստ եք հագել: 
  • Կեղտոտ ու պատառոտված հագուստը միշտ նշանակում է խաբեություն և դավաճանություն: 
  • Զգուշացեք անծանոթներից: Բայց դրա փոխարեն մաքուր և ամբողջական հագուստը բարեհաջողություն է:
  • Իսկ մաքուր հագուստը նշանակում է բարեկեցություն:
  • Վերնաշապիկ հագնելն զգուշացնում է այն մասին, որ ձեր անհավատարմությունը կարող է սիրած մարդու սառնության պատճառ դառնալ:
  • Վերնաշապկի կորուստը նշանակում է անազնվություն և աշխատանքում, և սիրո մեջ:
  • Պատռված վերնաշապիկը կանխատեսում է դժբախտություն:
  • Եթե վերնաշապիկը ինչ-որ բանից կեղտոտվել է, ձեզ սպասվում է վարակիչ հիվանդություն:
  • Գլխարկ տեսնելը խոստանում է երկար ճանապարհ:
  • Եթե երազում ձեռքում բռնել եք ֆետրե գլխարկ, սպասեք անիմաստ ասեկոսների և բամբասանքի: Եթե դեռահաս կինը փորձում է նոր ֆետրե գլխարկ (բայց ոչ սևը), նրան սպասվում է առավել հետաքրքիր հանդիպումներ: Սև ֆետրե գլխարկը նախագուշակում է, որ կհայտնվի կեղծ ընկեր:
  • Եթե տղանարդուն երազում երևում է նոր ֆետրե գլխարկ, նրան սպասում են բարենպաստ փոփոխություններ:
  • Եթե երազում կորցնում եք ֆետրե գլխարկը կամ քամին է տանում, տհաճ երազ է. ձեր գործերում կառաջանան դժվարություններ:
  • Երազում շարֆ տեսնելը նշանակում է զրույց:
  • Մուշտակ տեսնելը նշանակում է մեծ վեճ:
  • Տաբատ տեսնելը նշանակում է ձեզ շուտով կդրդեն անազնիվ արարքների:
  • Եթե տաբատը թարս եք հագել, շուտով կգերվեք ինչ-որ մեկի հմայքին:
  • Տղամարդու կոստյում տեսնելը նշանակում է դրամի կորուստ:
  • Դիմակահանդեսային կոստյում տեսնելը գուշակում է գործերի ոչ սովորական շրջադարձ, անհնարին լուրեր:
  • Վերարկու տեսնելը նշանակում է համառությունից կտուժեք:
  • Եթե դեռահաս կինը երազում տեսնի լավ կարված բլուզ, նշանակում է իր հաճելի շարժուձևով և արվեստով կառաջացնի համընդհանուր հիացմունք:
  • Անձրևանոց տեսնելը նշանակում է փառք, հաջողություն, պաշտոնի բարձրացում:
  • Խալաթ տեսնելը երկարատև ներքին հիվանդության նշան է:
  • Կիսաշրջազգեստ հագնելը գուշակում է ժամադրություն սիրած մարդու հետ:
  • Կեղտոտված կիսաշրջազգեստը նշանակում է անհավասար հարաբերություններ, իսկ նորը հիշեցնում է անմոռանալի անցյալը:
  • Երբ հագել եք շատ պայծառ և գեղեցիկ հագուստ, երազը նախազգուշացնում է զգուշավորության մասին, այլապես ձեր անզգույշ վերաբերմունքը կարող է ձեզ հասցնել աղքատության եզրին:
  • Բարձրորակ մոդայիկ հագուստը խոստանում է հաջողություն և կայունություն: Բայց եթե երազում չեք ցանկանում հագնել ոչ մոդայիկ զգեստ, շուտով կհեռանաք ձեր շրջապատից, ձեզ սպասում են նոր գործեր, սիրային նոր կապեր, որը ամբողջովին կփոխի ձեզ:
  • Եթե ձեզ դուր չի գալիս ձեր հագուստը, զգուշացեք հակառակորդներից: 
  • Եթե հիանում եք ուրիշի հագուստով, երազը հուշում է ձեր ընկերոջ խանդոտ կասկածանքի մասին:
  • Վատ նստող հագուստը նշանակում է ձեր սիրո շուտափույթ ավարտ:
  • Երազում տեսնել զարդարանքի ինչ-որ մասնիկի կորուստ, նշանակում է կոմերցիոն գործերի և սիրո արգելք:
  • Տեսնել քեզ հագուստը հանած՝ մերկ, չար նշան է, ձեր մասին կսկսեն բամբասել: Եթե հագնված չեն ուրիշները, այդ նախանշում է ձեզ մոտ գաղտնի ուրախություն:
  • Թեթև, հաճելի բամբակյա հագուստը բարի նշան է: 
  • Աղջիկներին այն խոստանում է հաջող ամուսնություն, իսկ ամուսնացած կանանց՝ հարմարավետ տուն և ընտանեկան համերաշխություն:
  • Տեսնել քեզ և ուրիշներին հագնված միայն սպիտակ կամ միայն սև, նշանակում է փոփոխություններ և համարյա միշտ ուրախություններ:
  • Խայտաբղետ հագնված լինելը ճակատագրի փոփոխություն է, լավը և վատը հաճախ կհաջորդեն մեկը մյուսին:

 

эффективная реклама магазина

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08
Դիտումներ: 2423 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը